Ձմեռային պարալիմպիկ խաղերի բացմանը Հայաստանի դրոշակակիրը Ստաս Նազարյանն էր

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում մեկնարկել են ձմեռային պարալիմպիկ խաղերը:
Այն ռեկորդային է մասնակիցների թվով. վեց մարզաձեւում հանդես կգա 48 երկրի 567 մարզիկ:
Բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Ստաս Նազարյանն էր:
«Դրական տպավորություններ ստացա: Պատասխանատվություն մեծ էր, քանի որ ներկայացնում էինք Հայաստանը, առավել ևս, որ ես էի դրոշակակիրը: Երազի պես մի պահ էր: Թեպետ արդեն 5-րդ անգամն եմ մասնակցում Պարալիմպիկ խաղերին, սակայն ամեն Խաղեր իրենց յուրահատկությունն ունեն»-«Արմենպրես»—ի հետ զրույցում ասել է Նազարյանը:
Նա մարտի 13-ին հանդես կգա դահուկավազքի 1 կմ սպրինտ մրցաձեւում:
Պարալիմիկ խաղերի փակումը տեղի կունենա մարտի 18-ին: