Հուշամրցաշար՝ նվիրված Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակին
Մարտի 10-ին Ստեփանակերտի Ստեփանակերտի Հովհ. Թումյանյանի անվան թիվ 6 դպրոցի սպորտդահլիճում կայացել է սանդա ուշուի հուշամրցաշար՝ նվիրված ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակին:
Հուշամրցաշարն անց է կացվել ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ԼՂՀ կրթության, գիտության ու սպորտի նախարարության աջակցությամբ:
Արցախի Հանրապետության ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանի տեղեկացմամբ մրցաշարին մասնակցել են ֆեդերացիայի բոլոր մասնաճյուղերց ներկայացված 120 մարզիկ՝ 3 տարիքային խմբերում և 20 քաշային կարգերում:
Հաղթողներն արժանացել են պատվոգրերի, մեդալների և գավաթների:
Հուշամրցաշարի բացմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Արթուր Մկրտչյանի ընտանիքի և ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ: