Հունիսի 12-ը Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է
Գլխավոր » Գաղափարական » Հունիսի 12-ը Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է

Հունիսի 12-ը Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է

Արցախյան հերոսամարտը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ճակատագրական պահերին  վճռական նշանակություն ունի ժողովրդի միասնությունն ու հայրենասիրությունը: Ամբողջ հայությունը գիտակցում էր, որ Արցախը միայն հիմնահարց չէ, Արցախի ճակատագիրը ամբողջ հայության ճակատագիրն էր, գոյության խնդիրը:

 

Այս գաղափարով առաջնորդվելով՝ Արցախ եկավ նաև Մոնթե Մելքոնյանը:<<…Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը>>: Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ամբողջ հայ ժողովրդի համար: Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու, ապա նաև՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում: Մոնթեն հավատում էր իր զինվորներին, մեր ժողովրդին,  հավատացնում, որ առանց կռվի ոչինչ չի ստացվում թե՛ մարտի դաշտում, թե՛ թիկունքում…

 

Այսօր Մոնթեի զոհվելու օրվանից անցել է 22 տարի:  Մարտունու շրջանի ղեկավարությունը, մարտական ընկերները, արտերկրից ժամանած հայրենակիցներն այս տարի ևս այցելեցին Մարզիլի գյուղ՝ Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրը և հերոսի հիշատակին կառուցված համալիրում ծաղիկներ խոնարհեցին ընկերոջ հուշաքարին:

 

Այնուհետև  Մարտունիում  մասնակցեցին Մոնթե Մոլքոնյանին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Մարտունու շրջանի պագամավոր Դավիթ Իշխանյանը, շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը,  մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, մարտական ընկերներ, արտերկրից ժամանած հյուրեր: Միջոցառմանը երգ ու արտասանությամբ հանդես եկան Մարտունու մանակպարտեզների սաները:

 

 

 

 

 

 

 

1