Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում:
Վլադիսլավ Պետլյանսկու անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում 55 կգ քաշային Նորայր Հակոբյանը եզրափակչում 10:2 հաշվով հաղթեց բուլղար Նեդյալկո Պետրովին: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանըտուշեով առավելության հասավ բուլղարացի Նիկոլայ Վիչևիի նկատմամբ:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում տուշեով պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին, սակայն իրավունք ստացավ մրցել բրոնզե մեդալի համար: Ալեքսանյանը չի ներկայացել գոտեմարտին վնասվածքի պատճառով: