Հումանիտար օգնություն ՀՕՄ-ի ԱՄՆ Արեւմտյան շրջանի շրջանային վարչության կողմից
Ասկերանի վերածննդի 30-րդ տարեդարձի օրը Հայ օգնության միության Արցախի միավորի անդամները Ասկերանի շրջանային բուժմիավորման անձնակազմին են փոխանցել ՀՕՄ-ի ԱՄՆ Արեւմտյան շրջանի շրջանային վարչության հումանիտար օժանդակությունը՝ հողաթափեր:
Ասկերանի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը իր եւ հիվանդանոցի անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել օժանդակության համար:
ՀՕՄ-ի Արցախի միավորի որոշմամբ՝ շուրջ 1600 ռետինե հողաթափեր տրամադրվելու են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի, Ստեփանակերտի «Մօր եւ մանկան առողջութեան պահպանման կենտրոն»-ի, Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցի, Ստեփանակերտում կառուցվող ուռուցքաբանական կենտրոնի եւ շրջկենտրոնների բուժհաստատությունների անձնակազմերին, իսկ թվով 1000 հողաթափեր տրամադրվելու են կարիքավոր ընտանիքներին:
Հումանիտար օժանդակության տեղափոխմանն աջակցում է Արցախի առողջապահության նախարարությունը: