ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում ԻԻՀ դեսպանի հետ

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 12-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։ Նշվել է, որ «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքը Դաշնակցության համար եղել եւ մնում է Հայաստանի հզորացման եւ Արցախի հարցի լուծման առանցքը եւ այս մեկնակետից են բխում կուսակցության հիմնական մոտեցումները:

Հանդիպման ընթացքում հանգամանալի քննարկվել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարևորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
12.02.2019 թ

1