ՀՅԴ ՀԵՄ-ի համահայաստանյան դիվանների հավաքի ընթացքում քննարկվել է տարկետման իրավունքի սահմանափակման հարցը
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը 2017 թ. նոյեմբերի 10-12-ը Երևանում կազմակերպել էր Համահայաստանյան երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հավաք: Հավաքին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերում գործող ՀՅԴ ՀԵՄ-ի մասնաճյուղերի շուրջ 60 անդամներ: Հավաքի մասնակիցները ներկայացրեցին իրենց մեկամյա գործունեունեության զեկույցները՝ հանդիպելով կուսակցական և քաղաքական գործիչների հետ, քննարկելով երիտասարդությանը հուզող մի շարք հարցեր:
Սեմինար-քննարկումների ընթացքում առաջադրված նոր մոտեցումների և գաղափարների արդյունքում մասնակիցները նախատեսում են մշակել գործունեության նոր ծրագեր, որոնք միտված կլինեն մարզերում երիտասարդության ազգային և հանրային շահերի պաշտպանության շուրջ համախմբմանն ու երիտասարդության առջև ծառացած արդի խնդիրների լուծմանը:
Կարևորելով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ կազմակերպված ուսանողական վերջին ցույցերն ու դասադուլները, ՀՅԴ ՀԵՄ-ի համահայաստանյան դիվանների հավաքը քննարկեց նաև ստեղծված իրավիճակը՝ փաստելով հետևյալը.
- ամիսներ առաջ, ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ կայացած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրի հանրային քննարկումների ընթացքում ՀԵՄ շարքերից առաջարկվել են մի շարք տեսակետներ և մտահոգություններ, որոնց քննարկելու նպատակով միությունը նախացեռնել է ընկերային հավաքներ՝ հրավիրելով ՀՅԴ ԱԺ խմբակցության և համապատասխան ոլորտներում փորձառություն ունեցող ընկերների: Քննարկումների ընթացքում հետաքրքրություն ցուցաբերած երիտասարդնարը ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները,
- քննարկումների արդյունքում կազմվել է առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվել է խորհրդարանում ՀՅԴ խմբակցության կողմէ ու ներառվել կուսակցության դիրքորոշումների մեջ,
- ողջունելով ուսանողության և երիտասարդության քաղաքացիական և քաղաքական ակտիվությունը, գնահատելով երկրում ընթացող բարեփոխումների և ներքաղաքական իրադարձությունների հանդեպ երիտասարդության ուշադրությունը, հորդորում ենք դասադուլ անցկացնող ուսանողներին՝ Հայաստանի պաշտպանության և կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներին անդրադառնալ առավել ամբողջական և գլոբալ՝ ելնելով պետության առջև ծառացած ազգային անվտանգության և գիտակրթական հասարակության ձևավորման առաջնահերթություններից: Այս առումով զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի առաջադրվող փոփոխություններն ամենևին խոչընդոտ չեն կարող հանդիսանալ ուսանողների՝ գիտությամբ զբաղվելու իրավունիքի արդյունավետ իրացմանը, քանզի առաջադրվում են նաև մի շարք այլընտրանքային լուծումներ, որոնք ընդլայնում են ուսանողների զինվարական ծառայության ընտրության հնարավորությունները:
- Պետություն-քաղաքացիական հասարակություն, պետություն-երիտասարդություն երկկողմանի պատասխանատվության և հոգատարության առկայությունը պետության ամրության կարևորագույն գրավականներից են: Այս գաղափարի համընդհանուր ընկալումն ու գործադրումը կհանգեցնի կուռ պետության և բարձր իրավագիտակցության մակարդակ ունեցող հասարակության ձևավորման: Ըստ այդմ, առաջարկում ենք շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից ձևավորել նախաձեռնող խումբ և սկսել ակտիվ ուսանողական-երտասարդական քննարկումներ՝ «Բարեփոխումներն ու երիտասարդության մոտեցումները» խորագրով:
- Սույն առաջարկն ընդունելու պարագայում ՀՅԴ ՀԵՄ-ը պատրաստ է իր կարողականությամբ նպաստել այդ քննարկումների կազմակերպական աշխատանքներին, ինչպես նաև քննարկումների արդյունքում առաջադրված տեսակետների գործադրման կառուցողական քայլերին:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության
Կենտրոնական վարչություն
13.11.2017 թ.
Ք. Երևան