ՀՅԴ ԼԵՄ-ի բանակումին մասնակցում են նաև Հայաստանից, Արցախից և այլ երկրներից մեկնած դաշնակցականներ
Կիրակի օրը մեկնարկել է ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության կենտրոնական վարչության կազմակերպած` «Հանձնառու սլացքով» նշանաբանը որդեգրած տարեկան բանակումը:
ՀՅԴ ԼԵՄ-ի 45-ամյակի առիթով կազմակերպված բանակումին մասնակցում է շուրջ 105 ԼԵՄ-ական:
Բանակումի պաշտոնական բացումը կատարվել է Այնճարի ԼԵՄ-ի բանակավայրում`«Մշակ բանվոր» քայլերգով ու Հայաստանի, Լիբանանի եւ ՀՅԴ-ի դրոշներուն բարձրացման արարողությամբ:
Բանակումի ծրագիրը կրում է դաստիարկչական բնույթ, որն ընդգրկում է դասախոսություն, զարգացման մրցույթ, ինչպես նաև մարզական օրակարգեր:
Բացի ԼԵՄ-ականներից, բանակումին մասնակցում են նաև Հայաստանից, Արցախից, Ջավախքից, Իրանից և Սիրիայից մեկնած դաշնակցական երիտասարդներ: