ՀՅԴ երիտասարդներն իրականացրին Կաղարծիի Սբ. Թարգմանչաց եկեղեցու շրջակայքի մաքրման աշխատաքներ
Մայիսի 17-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը, ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության օժանդակությամբ, կազմակերպել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի Սբ. Թարգմանչաց եկեղեցու շրջակայքի մաքրման աշատանքներ:
<<Պահպանենք մշակութային արժեքները>> խորագիրը կրող ծրագիրը շարունակական է եւ նպատակ ունի Արցախի բոլոր շրջաններում իրականացնել եկեղեցիների եւ սրբավայրերի մաքրման աշխատանքներ՝ նպաստելով պատմա-մշակութային արժեքների պահպանման գործին:
Ծրագրի շրջանակներում վերջերս ՀՅԴ երիտասարդների ջանքերով իրականացվել էր նաեւ Ասկերանի շրջանի Պատարա համայնքի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու շրջակայքի մաքրման աշխատանքներ: