ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Գլխավոր » Միջազգային » ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին՝ նրանց կոչ անելով անմիջականորեն մատնանշել այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը։  

 

Կարապետյանն իր նամակում արտահայտել է Եվրոպայի հայ համայնքների մտահոգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի եւ շփման գծի երկայնքով լարվածության կապակցությամբ

 

Նա  նաեւ ափսոսանք է հայտնի առ այն, որ Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ մերժել է միջադեպերի հետաքննության մեխնիզմներ ստեղծելու՝ Մինսկի խմբի առաջարկը։ Ավելին, Բաքուն անընդհատ ամեն ինչ անում է, որպեսզի խափանի բանակցային գործընթացը։ Կասպարյանի կարծիքով, Ադրբեջանի կառավարության նպատակը սեփական երկրի հասարակությանը մեկուսացնելն է՝ նրա հանդեպ բացարձակ վերահսկողության համար։   

Հայկական կազմակերպության ներկայացուցիչը համոզվածություն է հայտնել առ այն, որ ընդհանուր հայտարարությունները կամ էլ Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված՝ հրադադարի խախտումբները դադարեցնելու կոչերում առկա հավասարության նշանը իրականության աղավաղում են եւ   «քաջալերում են Ալիեւի վարչակարգին այն վտանգավոր խաղում, որը նա խաղում է այդ թվում նաեւ՝ սեփական քաղաքացիների կյանքի գնով»։

 

Այդպիսով Կարապետյանը իրենց կազմակերպության անունից կոչ է անում ուղղակիորեն մատնանշել այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը կամ էլ արգելափակում է խաղաղ բանակցությունները։  «Որեւէ այլ գործողություն կնշանակի համատեղ պատասխանատվություն ստանձնել   Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի հավանական սկսման համար՝ տարածաշրջանի, այդ թվում անեւ՝ Ադրբեջանի համար   անկանխատեսելի եւ շատ վտանգավոր հետեւանքներով», — նշվում է նամակում։

1