ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ. կաթողիկոսին
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ. կաթողիկոսին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ. կաթողիկոսին

Երեկ երեկոյան, Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, ընդունեց ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը, Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը արծարծվեցին Հայաստանի, հայ ժողովրդի եւՀայ Առաքելական Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։

ՀՅԴ ներկայացուցիչները արծարծված հարցերի մասին Վեհափառին փոխանցեցին կուսակցության տեսակետներն ու մտահոգությունները, հայտնելով համագործակցելու պատրաստակամություն՝ հանուն ազգային միասնականության։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ
03.03.2019թ.

1