ՀՀ-ն ու ԼՂՀ-ն դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմում է ստացել ՀՀ և ԼՂՀ իշխանություններից, որպեսզի միջնորդի, որ հայկական կողմին հանձնվեն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների դիակները:
Այս մասին է Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա հայտնել է նաև, որ հակամարտության բոլոր կողմերի հետ երկխոսության մեջ են, իսկ կոնկրետ այս դեպքի առնչությամբ, թե ե՞րբ գործողություններ կսկսվեն, հստակ ժամկետներ հայտնի չեն: