ՀՀ ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ամփոփել է 1886 ընտրատեղամասերից ստացված արդյունքները: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ մնացել է ամփոփել ընդամենը 124 ընտրատեղամասից ստացված արդյունքները:
Ըստ այդմ` ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը ստացել են ընտրողների` հետևյալ քանակի քվեներ.
«Ելք» — 111 921 ձայն կամ 7.72 տոկոս
«Ազատ դեմոկրատներ» — 13 518 ձայն կամ 0.93 տոկոս
ՀՎԿ — 53 872 ձայն կամ 3.72 տոկոս
«Ծառուկյան» դաշինք-396 954 ձայն կամ 27.38 տոկոս
Կոնգրես-ՀԺԿ դաշինք — 23 531 ձայն կամ 1.62 տոկոս
ՀՀԿ — 713 380 ձայն կամ 49.21 տոկոս
ՀԿԿ -10 769 ձայն կամ 0.74 տոկոս
ՕՐՕ — 30 187 ձայն կամ 2.08 տոկոս
ՀՅԴ — 95 515 ձայն կամ 6,59 տոկոս