ՀՀ ԱԳՆ խստորեն դատապարտում է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՊԲ МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:
Գլխավոր » Հասարակական » ՀՀ ԱԳՆ խստորեն դատապարտում է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՊԲ МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:

ՀՀ ԱԳՆ խստորեն դատապարտում է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՊԲ МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:

ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել, որում գլխավորապես ասվում է.<<Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցումն ադրբեջանական զինված ուժերի կողմից:

 

Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված` յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ եւ հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու  բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

 

Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։

 

Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը՝ ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը:

1