Հիշատակի ու հարգանքի տուրք
Գլխավոր » Հասարակական » Հիշատակի ու հարգանքի տուրք

Հիշատակի ու հարգանքի տուրք

Հայոց մեծ եղեռնի օրը՝ ապրիլի 24-ին Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի   տուրքը մատուցելու էին եկել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ու տարբեր խավի ներկայացուցիչներ, ՀԱԵ Արցախի թեմի ներկայացուցիչներ:

<<Վասն հավատո և  հանուն հայրենյաց  նահատակվեցան 1,5 մլն. անմեղ հայորդիներ, որոնց հիշատակը մենք պիտի վառ պահենք այսօր և  մեկընդմիշտ>>,- խնկարկման իր խոսքում ասաց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,- նրանց հիշատակը  վառ պահելու լավագույն  ձևը արդար, ամուր և միասնական Հայրենիք ունենալն է>>:

1