Հերոսի մեծարում Ստեփանակերտում

Այսօր կեսօրին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակը մարդաշատ էր: Մի քանի հազար մարդ հանաքվել էին հունվարի 19-ին Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը հարգելու համար կազմակերպված հոգեհանգստի արարողությանը եւ մոմավառությանը:
Մոմավառությանը ներկա էին Արցախի նախագահը, գործադիր եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, Պաշտպանության բանակի սպայական կազմը եւ պարզապես սովորական քաղաքացիներ, ովքեր եկել էին աղոթելու հերոս զինվորի հոգու հանգստության համար:
ԼՂՀ Ազգային ժողովի <<Դաշնակցություն>> խմբակցության պատգամավոր Կամո Բարսեղյանի հավաստմամբ յուրաքանչյուր հայ զինվոր նման իրավիճակում պարտավոր է իրեն դրսեւորել այնպես ինչպես մեր սուրբ նահատակն է վարվել. <<Իմ համոզմամբ, այսօր այս մարդիկ, ովքեր եկել են մասնակցելու Արմեն Հովհաննիսյանի հիշատատակի համար կազմակերպված մոմավառությանը եւ հոգեհանգստի արարողությանը, նրանցից յուրաքանչյուրի մոտ բարոյական զարթոնք է արթնանում, պատասխանատվության զգացում է արդնանում, ինչպես նաեւ հայրենասիրական մղումներ է արդնանում յուրաքանչյուրի մեջ: Տա Աստված, որ մեր բոլոր զինվորները նման իրավիճակում կարողանան մեր հերոս զինվորի նման վարվել>>:
Արտակ Արզումանյանն ով նոր է զորացրվել ծառայությունից մոմավառության էր եկել իր ընկերների հետ. <<Եկել ենք, որպեսզի մեր խորին ցավակցությունը հայտնենք Արմենի ընտանիքին, հարազատներին: Նրանց հետ միասին մենք էլ ենք սգում նրա կորուստը: Ինքս ծառայել եմ բանակում եւ շատ մեծ ցավ եմ ապրում կատարվածի համար>>:
Աստղիկ Բաբայանի խոսքերով մենք պետք է կարողանանք բանակում այնպիսի բարոյահոգեբանական իրավիճակ ստեղծենք, որ մեր մեկ զինվորի դիմաց հակառակորդը 10 զինվորով հատուցի. <<Կարծում եմ, որ պետք է պարգեւատրվի ոչ միայն Արմենը, այլ նաև պետք է հանրությանը ներկայացնեն Արմենի կողքին կանգնած այն 9 զինվորների անունները, ովքեր պետք է արժանանան պետական պարգեւների, ինչպես նաեւ պետք է ծրագրվի եւ գործադրվի համապատասխան վրիժառու գործողություն, որոնք պետք է հանրության սեփակյանությունը դառնան եւ այդ գործողության մասնակիցներն արժանանան բարձրագույն պարգեւների>>:
<<Բոլորովին վերջերս եմ ավարտել ժամկետային զինծառայությունս: Ես չեմ հասկանում մեր պաշտոնական հայտարարությունները, որտեղ նման գործողությունները որկակվում են որպես սադրանք,- նշեց Համլետ Մխիթարյանը, — Սա պատերազմ է: Իսկ նման գործողությունները պատերազմական պայմաններում համարժեք պատասխան են ստանում: Սադրանք բառի բառարանային իմաստը որեւէ վատ գործի դրդելն է, սակայն ներկա իրավիճակում համարժեք կեցվածք ցույցաբերելը ոչ թե թշնամու դրդմամբ պետք է իրականացվի, այլ դա պետք է լինի մեր կողմից բնական հակազդեցություն, դեռ ավելին նման իրողությունների կանխման հիմնական երաշխիքը մեր կարծր եւ նախահարձակ կեծվածքը կարող է լինել>>:
Անի ԱԶԱՏՅԱՆ