Հեռուստամարաթոնն ավարտվեց. «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար

Ավարտվեց Լոս Անջելեսում ընթացող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Նվիրատվությունների գումարը կազմեց 11 մլն 109 հազար 633 դոլար։
«Արարենք միասին» խորագիրը կրող համազգային դրամահավաք-միջոցառումը մեկնարկել էր նոյեմբերի 22-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: Այն տեւեց 12 ժամ։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող 2 ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով:
Հիշեցնենք, որ նախորդ հեռուստամարաթոնին հանգանակվել էր 12 մլն 505 հզ 456 ԱՄՆ դոլար։