Հարգանքի տուրք Արթուր Մկրտչյանի հիշատակին
ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 22-րդ տարելիցի առիթով այսօր իրենց հանգանքի տուրքը մատուցեցին ՀՅԴ գաղափարակից ընկերները ԼՂՀ ԱԺ Նախագահ Ա. Ղուլյանը և մի շարք պատգամավորներ: Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Ա. Մկրտչյանի շիրիմին՝ ևս մի անգամ իրենց ուխտը վերանորոգելով Արթուրի տածած գաղափարական ուղին:
Արթուր Մկրտչյանի 1992 թվականի ապրիլի 14-ի եղերական մահը կիսատ թողեց երիտասարդ քաղաքական և գաղափարական գործչի անելիքններն ու տեսլականների իրականացումը, նա պաշտոնավարեց ընդամենը 98 օր:
Սակայն դաշնակցական առաջին նախագահի տեսլականներն իրականացրեցին նույն գաղափարները կրող իր հայրենակիցներն ու զինակիցները: Այսօր Ա. Մկրտչյանին բոլորը հիշում են որպես ազնիվ և հայրենասեր քաղաքական գործիչ: