Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Հարավային Օսիայի խորհրդարանականները պատրաստվում են առաջիկա նիստի ժամանակ քննարկել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունից, հաղորդում է Интерфакс-ը:

 

«Որոշ պատգամավորներ նշել են, որ Հայաստանն էլ պետք է ճանաչի օս ժողվրդի ցեղասպանությունը, բայց դա սկզբունքային չէ: Սկզբունքայինն այն է, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները հարավօսական համայնքի լիիրավ անդամ են, համայնքի շատ ներկայացուցիչներ կռվել են մեր հանրապետության ազատության և անկախության համար, մեր հետ միասին պատերազմական տարիների դժվարություններն են կրել, իսկ նրանց մի մասն այն հայերի ժառանգներն են, ովքեր փախել են ցեղասպանությունից»,- հայտնել են մամուլի ծառայության աշխատակիցները:

 

Նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Հարավային Օսիայի խորհրդարանում 2015 թվականին, բայց հայկական սփյուռքի կողմից պաշտոնական դիմումն ուղարկվել է միայն այժմ:

1