Հանդիպում ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում
Փետրվարի 13-ին «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության նոր անդամների հետ առաջին հանդիպումը: «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ ակտիվ քննարկում է ծավալվել երիտասարդների հասարակական ակտիվության, երիտասարդական կազմակերպությունների դերի, նշանակության և այլ հարցերի շուրջ:
Հանդիպումից հետո կենտրոնի բակում խարույկի շուրջ նշվել է Տյառնընդառաջի նախատոնը, ներկայացվել տոնի խորհուրդը: