Հայ երիտասարդ ըմբիշներն արծաթե մեդալներ նվաճեցին աշխարհի առաջնությունում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի ներկայացուցիչները դարձան աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիրներ:
Սեպտեմբերի 18-ին, Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի եզրափակչում, Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը պարտվեց և դարձավ առաջնության արծաթե մեդալակիր:
Եզրափակչում պարտվեց նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, ով 0:5 հաշվով զիջեց մրցակցին:
Հավելենք, որ 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը(լուսանկարում) կիսաեզրափակչում մրցեց և գերազանցեց թուրք մարզիկին: Եզրափակչում Ամոյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի հետ:
Եզրափակիչը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 19-ին: