Դաշնակցության մեծ ընտանիքն ամուր կանգնած է մեր բանակի կողքին. ՀՅԴ ԳՄ
Գլխավոր » Լրահոս » Դաշնակցության մեծ ընտանիքն ամուր կանգնած է մեր բանակի կողքին. ՀՅԴ ԳՄ

Դաշնակցության մեծ ընտանիքն ամուր կանգնած է մեր բանակի կողքին. ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը շնորհավորում է Հայոց բանակի վերակազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Բանակ, որը, կազմավորմանը զուգընթաց, կերտեց նորագույն պատմության մեջ հաղթական էջ՝ ազատագրելով Արցախը: Այս տարիների ընթացքում այն դարձել է եզակի պետական ինստիտուտներից մեկը, որին անվերապահորեն վստահում և աջակցում է ամբողջ Հայ ժողովուրդը: Հայոց բանակը մեր անկախության, սահմանների անվտանգության և ազատագրված տարածքների երաշխավորն է:

Դաշնակցության մեծ ընտանիքն ամուր կանգնած է մեր բանակի կողքին: Մենք հավատարիմ ենք «Ազգ-բանակ» գաղափարին և մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում դրա իրագործմանը:

Շնորհավոր տոնդ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

1