Հայոց ցեղասպանության մասին նոր ֆրանսիական ֆիլմ՝ Սամի Նասերիի ու Ժերար Դարմոնի մասնակցությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայոց ցեղասպանության մասին նոր ֆրանսիական ֆիլմ՝ Սամի Նասերիի ու Ժերար Դարմոնի մասնակցությամբ

Հայոց ցեղասպանության մասին նոր ֆրանսիական ֆիլմ՝ Սամի Նասերիի ու Ժերար Դարմոնի մասնակցությամբ

Ռեժիսոր Արտակ Իգիթյանը Ֆրանսիայում նկարահանում է նոր ֆիլմ, որը կոչվում է «Անատոլիական պատմություն»:

Panorama.am-ի հաղորդմամբ՝ Ֆիլմի սցենարը հիմնված է Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գրքի հիման վրա:

Ֆիլմի երաժշտության հեղինակն է Միշել Լեգրանը:

Ֆիլմում նկարահանվում են ֆրանսիացի հանրահայտ աստղեր Սամի Նասերին, ով հայտնի է ֆրանսիական «Տաքսի» կատակերգությունից, Ժերար Դարմոնը: Ֆիլմում կնոջ առաջատար դերը կատարում է Հերմինե Ստեփանյանը:

Ֆիլմի նկարահանումները կկայանան 2018թ.-ին, որի աշխատանքային թիզերն արդեն պատրաստ է:

Նշենք, որ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպում նկարագրվում է հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ հայտնաբերում է, որ իր ծնողները հայեր են եղել։

1