Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Ներկայացուցիչների պալատում ունի 60 աջակից
Գլխավոր » Հասարակական » Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Ներկայացուցիչների պալատում ունի 60 աջակից

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Ներկայացուցիչների պալատում ունի 60 աջակից

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ներկայացված «Ճշմարտություն եւ արդարություն» բանաձեւն այս պահին ունի 60 աջակից: Բանաձեւի հեղինակներն են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյվիդ Վալադաուն եւ Ֆրենկ Փալոնեն:

 

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի փոխանցմամբ, բանաձեւում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը մինչ օրս մնում է անպատիժ: Այն կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հայ-թուրքական հարաբերությունները կառուցել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հիմքով:

 

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին բանաձեւն ընդգրկել Ներկայացուցիչների պալատի օրակարգում:

 

Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին մյուս բանաձեւը, որը ներկայացրել են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քիրքը, Բարբարա Բոքսերը եւ Քորի Գարդները, այս պահին ունի 20 աջակից:

1