Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկնարկում է Է 2016 թ. Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի ծրագիրը
Գլխավոր » Հասարակական » Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկնարկում է Է 2016 թ. Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի ծրագիրը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկնարկում է Է 2016 թ. Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի ծրագիրը

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2016թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

 

Հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության և կացության ծախսերը:

 

Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը` 2015թ. դեկտեմբերի 15: Հաղթող հավակնորդի անվան հրապարակումը` 2015թ. դեկտեմբերի 25:

 

Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:

 

Հաղթող հավակնորդը պարտավորվում է ծրագրի ավարտից հետո 6 ամիսների ընթացքում տրամադրել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքը գիտական հոդվածի տեսքով, International Journal of Armenian Genocide Studies պարբերականում հարապարակելու նպատակով:

 

Այլ մանրամասների ն կարելի է ծանոթանալ ՀՏԹԻ կայքում:

1