Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողություն Գերմանիայի Լեեր քաղաքում
Գլխավոր » Հասարակական » Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողություն Գերմանիայի Լեեր քաղաքում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողություն Գերմանիայի Լեեր քաղաքում

Հոկտեմբերի 10-ին Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման էկումենիկ արարողությունը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

 

Հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լեերի քաղաքապետ Բեատրիքս Քուլը, նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, մարզային խորհրդի ղեկավար Բերնհարդ Բրամլագեն, հայ, գերմանացի և ռուս հոգևորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև Գերմանիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

Արարողությանn ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ դեսպանը նշեց, որ խաչքարը վառ կպահի Օսմանյան կայսրությունում իրականացված հանցագործության անմեղ զոհերի հիշատակը:

 

Իր խոսքում քաղաքապետ Քուլը նշեց, որ, ինչպես ԳԴՀ նախագահն է ասել այս տարի ապրիլի 23-ին, պետք է պատմության հետ առերեսվել և իրականությունից չխուսափել: «Միայն այս ճանապարհով է հնարավոր սերունդների համար հարթել խաղաղ և հաշտ ապագա»,- հավելեց քաղաքապետը:

 

Արարողության ավարտին Աշոտ Սմբատյանը գրառում կատարեց Լեեր քաղաքի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:

1