Հայկական երկու հանրապետությունների մշակույթի նախարարներն այցելել են Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենք

Փետրվարի 3-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների մշակույթի նախարարներն եղան Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում՝ հստակ պատկերացում կազմելու կառույցի վիճակի վերաբերյալ:
Քննարկվեցին թատրոնի շենքը վերակենդանացնելուն ուղղված գործողությունների ծրագրեր, մասնավորապես՝ համահայկական արշավի քարոզչություն, որը կօգնի դրամահավաք կազմակերպել և գումարը տրամադրել թատրոնի շենքի վերանորոգմանը: