Հայերը Americana at Brand-ում բողոքի ակցիա են կազմակերպել
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Հայերը Americana at Brand-ում բողոքի ակցիա են կազմակերպել

Հայերը Americana at Brand-ում բողոքի ակցիա են կազմակերպել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում շուրջ 50 մարդ, մեծ մասամբ՝ ամերիկահայեր, Հայոց ցեղասպանության մասին հիշատակող շապիկներով բողոքի ակցիա են կազմակերպել Americana at Brand առեւտրի կենտրոնում։

 

Glendale News-Press-ի փոխանցմամբ` հավաքվածները բողոքել են առեւտրի կենտրոնի ղեկավարության դեմ, որը վաճառականներից մեկին կարգադրել է վաճառքից հանել այդ շապիկները։ Ավելի ուշ կենտրոնի ղեկավարությունը ներողություն է խնդրել այդ որոշման համար։

 

Ցուցարարները մտել են առեւտրի կենտրոն եւ այցելել այն կրպակը, որտեղ վաճառվում էին այդ շապիկները։ Դրանք վաճառքում չեն եղել, քանի որ, տաղավարի տիրուհի Թինա Չուլջյանի խոսքով, ինքը մինչեւ հիմա անձամբ ոչ մի ներողություն չի ստացել Caruso Affiliated ընկերությունից։

 

«Հիմա մեր հիմնական նպատակը Americana-ի ղեկավարությունից բացատրություն ստանալն է»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչ Արա Մանուկյանը՝ հավելելով, որ եթե առեւտրի կենտրոնի ղեկավարությունը ցանկանում է ներողություն խնդրել, ապա կարող է Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպել։  

 

1