Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը կարող է միայն նպաստել Արցախյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորմանը
Գլխավոր » Լրահոս » Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը կարող է միայն նպաստել Արցախյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորմանը

Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը կարող է միայն նպաստել Արցախյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորմանը

Հայ-իրանական հարաբերություններում միայն ռիսկային ոլորտը, որ ես նկատում եմ, Արցախի խնդրի կապակցումն է Հայաստան-իրան հարաբերություններին: Yerkir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նշեց, թե Իրանի հետ հարաբերությունների սառեցման, դադարեցման փոխարեն մեզ առաջարկում են Արցախյան հիմնախնդրի լուծում: «Ենթադրում եմ, որ Արցախյան հիմնախնդրի լուծումը կարող է բերել նրան, որ Հայաստանը Արևելքից ու Արևմուքտից կունենա բաց սահմններ Ադրբեջանի ու Թուքրայի հետ, ինչը բնականաբար կնվազեցնի Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը: Բացի այդ` Հայաստանը, ենթադրվում է, կարող է մաս դառնալ Ամերիկայի կողմից ծրագրվող հակաիրանական գործողությունների: Բայց ես կարծում եմ` հայ-իրանական հարաբերություններն Արցախի հետ շաղկապելը պետք է խեղդվի խանձարարում»,- ընդգծեց իրանագետը:

Մեր զրուցակիցը վստահեցրեց` Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը կարող է միայն նպաստել Արցախյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորմանը: Ինչո՞ւ, քանի որ Իրանն այն բացառիկ պետությունն  է, որը սահման ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի երկու հատվածների` Նախիջևանի ու «մայրցամաքային» Ադրբեջանի հետ: Հետևաբար, ըստ Ոսկանյանի, այս պետության հետ մեր հարաբերությունները ոչ թե խանգարում են, այլ նպաստում են մեր պետության անվտանգության բաղադրիչի պահպանմանը:

«Նույնը վերաբերում է նաև Իրանին, ու եթե մի պահ պատկերացնենք`Արցախ-Իրան սահմանը գոյություն չունի, ապա Իրանի հյուսիսը ենթակա է անվտանգության հսկայական ռիսկերի: Իրանցիներին նույնպես ձեռնտու է, որ Հայաստան-Իրան սահմանն իր երկու բաղադրիչներով, երբևիցե չփոխվի հօգուտ Ադրբեջանի»,- ամփոփեց իրանագետը:

Վրույր Սևակ

1