Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամ Թուրքիայում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում են
Գլխավոր » Լրահոս » Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամ Թուրքիայում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում են

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամ Թուրքիայում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում են

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Թուրքիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:
52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում հաղթանակներ են տոնել: Սեպտեմբերի 14-ին նրանք կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար:

Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

1