Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Մալթային

Կոսովոյում ընթացող Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին տոնեց առաջին հաղթանակը` 77:66 հաշվով առավելության հասնելով Մալթայի նկատմամբ:
Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի` 64:64, իսկ լրացուցիչ ժամանակում հայ բասկետբոլիստները հաղթեցին 13:2 հաշվով: