Հայաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վեճում շարունակելու եմ աջակցել հայերին. ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակ
Գլխավոր » Հասարակական » Հայաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վեճում շարունակելու եմ աջակցել հայերին. ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակ

Հայաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վեճում շարունակելու եմ աջակցել հայերին. ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակ

News.am— Հայաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վեճում շարունակելու եմ աջակցել հայերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության անդամ Լյուբոշ Բլահան (Ľuboš Blaha), ով նաեւ ներկայացրել է ՀՀ դեսպանից իրեն հասցեագրված նամակից մի հատված:

 

Լյուբոշ Բլահան մասնավորապես, գրել է.

 

«Ստացել մի շատ ջերմ նամակ Հայաստանի դեսպանից։ Այն պետական գաղտնիք չի պարունակում, ուստի մի քանի նախադասություն եմ թարգմանել դրանից. «Հարգելի պարոն Բլահա, շնորհիվ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Սլովակիայի պատվիրակության վճռական աջակցության «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակասական բանաձեւը մերժվեց։ Ես կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ եւ սլովակյան պատվիրակության մյուս անդամներին, ԵԱՀԿ Մինսկի Խմբի եւ Հայաստանի պատվիրակության դիրքորոշումը պաշտպանելու ուղղությամբ Ստրասբուրգում չափազանց գործուն քայլեր ձեռնարկելու համար։ Ձեր քվեները մեծ ներդրում էին Մադրիդյան սկզբունքների (2007թ.) հիման վրա խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու գործում։

 

Տեղյակ եմ Ձեր՝ Ստրասբուրգ ուղեւորվելու հանգամանքներից եւ թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաեւ այս ջանքերի համար»:

 

Շատ զգացված եմ այս հարգալից խոսքերի համար, խորին հարգանքով եմ վերաբերվում պարոն դեսպանին եւ վստահեցնում եմ Հայաստանին, որ ես միշտ կանգնած եմ այն կողմում, ուր ճշմարտությունն է եւ խաղաղությունը։ Հայաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վեճում շարունակելու եմ աջակցել հայերին, քանի որ դուք արժանի եք։ Աստծու կամոք»:

1