Համերգ Կովսականում

Համազգայինի նախաձեռնությամբ եւ Քաշաթաղի շրջվարչակազմի հետ համագործակցությամբ շարունակվում է երգիչ Գեւորգ Հաճյանի համերգային ծրագիրը՝ Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ։
Մարտի 27-ին Միջնավան համայնքում կայացավ բացօթյա համերգ, որին արդեն իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Կովսականի դպրոցի մի խումբ աշակերտներ, ովքեր այս օրերին հասցրել էին սերտել Կոմիտասի երգերից մի փունջ։ Աշակերտներից ձեւավորված խումբը հանդես եկավ “Կոմիտաս֊150” անվամբ եւ հետայսու այդպես է հանդես գալու համայնքի տարբեր միջոցառումների ժամանակ։
Համերգին ներկա էին բնակիչներ՝ Կովսականից, Միջնավանից եւ Ալաշկերտից։
Հիշեցնենք, որ հաջորդ համերգը կկայանա վաղը՝ Բերձորում։