Համերգաշար՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին
Գլխավոր » Լրահոս » Համերգաշար՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Համերգաշար՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի երիտասարդության պալատում ‹‹Կոմիտաս›› միջազգային փառատոնի շրջանակներում հոբելյանական տարվա համերգային ծրագրով հանդես են եկել Հայաստանի ազգային ակադեմիական եւ ‹‹Հովեր›› պետական կամերային երգչախմբերը, ‹‹Գեղարդ›› երգեցիկ խումբը, անվանի արվեստագետներ եւ երաժիշտներ: Համերգաշարը նպատակ է ունեցել շեշտելու հայկական երկու հանրապետությունների մշակութային բացարձակ միատարրությունը:

 

 

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն ‹‹Ապառաժ››-ի հետ զրույցում ասել է, որ արդեն 10 տարի է, ինչ Արցախում են. ‹‹Ամեն տեղ հայը պետք է գիտակցի, որ մեր ազգի մեծագույն պարծանքը Կոմիտասն է: Վարդապետն անգնահատելի մեծ ժառանգություն է թողել հայ ազգին, որը լավի չափորոշիչ չունի: Նա հայ երաժշտությունը մաքրազարդեց եւ ստեղծեց ակադեմիական դպրոց՝ առանձնացնելով հային այլ ազգերից: Մենք ունենք կոմիտասյան երաժշտություն, որն ամբողջ աշխարհը լսում է՝ որպես բացառիկ ակադեմիական երաժշտություն:

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

1