Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների կրթաթոշակ՝ Արցախի ուսանողների համար
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների անվան կրթաթոշակի մրցույթ` 2016-2017թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով (որը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը) խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին: Մրցույթին կարող են մասնակցել 2016թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Արցախից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և 2016 ապրիլի 18-ից մինչև հունիսի 6-ը (10:30-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ հայաստանյան գրասենյակ( Մաշտոցի 13, Դերասանի տուն) կամ առցանց ուղարկել aefscholarships@gmail.com հասցեին:
Հայ Կրթական Հիմնարկությունը հիմնադրվել է 1950թ., ԱՄՆ—ում:
Առաքելությունն է աջակցել և նպաստել Հայաստանի, Արցախի Ջավախքի կրթությանը՝ վերանորոգելով դպրոցներ, տրամադրելով գրենական պիտույքներ, տրամադրելով կրթաթոշակներ՝ վճարովի համակարգում սովորող բազմաթիվ ուսանողների:
Վաղ տարիներին Հայ Կրթական Հիմնարկությունը դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Լիբանանում, Հունաստանում և Սիրիայում:1960-1970թթ. ՀԿՀ—ն ԱՄՆ—ում հովանավորում էր ամենօրյա դպրոցներին: 1986թ—ին UCLA-ի համալսարանում հիմնադրել է Ռիչարդ Հովհաննիսյանի անվան Հայոց նորագույն պատմության ամբիոնը:
1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Հայ Կրթական Հիմնարկության ուշադրությունը հիմնականում ուղղվեց դեպի Հայաստան, և 1991թ. անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում: