Կիպրոսի նախագահը ապրիլի 24-ին կլինի Երեւանում
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսն ապրիլի 23-25-ին Հայաստան կայցելի՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին հայտնել է Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը:
«Նիկոս Անաստասիադիսն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ապրիլի 23-25-ին Հայաստան այցելելու վերաբերյալ։ Նա կմասնակցի Երեւանում կայանալիք միջոցառումներին եւ Կիպրոսի կառավարության աջակցությունը կհայտնի հայ ժողովրդին»,- ասել է Մահտեսյանը: