Կիպրոսը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Կիպրոսը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Կիպրոսը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն  այսօր՝ ապրիլի 2-ին, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին NEWS.am-ին ասաց Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը:

 

Նշենք, որ օրինագծի քննարկումը մարտի 26-ին հետաձգվել էր, քանի որ կիպրոսցի պատգամավորները վերապահություններ են ունեցել հարցի վերաբերյալ, նրանց մի մասն էլ ցանկացել էր, որ միայն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանն ուղղված օրինագիծ ընդունվի:

 

Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանում օրինագիծը ներկայացրել են բոլոր քաղաքական կուսակցությունները համատեղ: Այն պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար: Նշվում է, որ օրինագիծն առաջարկվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ:

 

Կիպրոսի Հանրապետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 

Նշենք, որ այս պահին Կիպրոսում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը:

1