«Կարևոր է հայոց լեզուն». Լիբանանում ՀՅԴ պատգամավորը հանդիպել է Լիբանանյան համալսարանի նախագահի հետ
ՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին այցելել է Լիբանանյան համալսարանի նախագահ Ֆուատ Այուպին:
Ըստ Aztagdaily-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համալսարանին առնչվող մի շարք հարցեր:
Բագրատունին համալսարանի նախագահի ուշադրությանն է հանձնել համալսարանում հայոց լեզվի դասընթացների հաստատման կարևորությունը, ինչպես նաև հայ դասախոսների թվի մեծացման անհրաժեշտությունը:
Այուպը խոստացել է զբաղվել այդ հարցով և կարգադրել համապատասխան դասավորումները: