Կարո Փայլանի անդամակցած կուսակցությունը բողոք է ներկայացրել Թուրքիայի պետական հեռուստաալիքի դեմ
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը բողոք է ներկայացրել Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքի դեմ:
Ըստ Demokrathaber-ի՝ ԺԴԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ նման քայլի են դիմել՝ իրենց կուսակցության վերաբերյալ լուրերի հարցում թերանալու համար:
Բացի այդ, հեռուստաընկերությունը մեղադրվել է անարդար և իրականությանը չհամապատասխանող լուրեր հրապարակելու մեջ:
Կուսակցությունը բողոքի հայտը ներկայացրել է փոխհատուցման պահանջով: