Կարո Փայլանը ձերբակալվածների թվում չէ. ԱՄՆ Հայ Դատի գրասենյակ
Տեղեկացրեցինք, որ Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության անդամներ, այդ թվում՝ համանախագահներ Սելահաթթին Դմեիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակն արձագանքել է ձերբակալություններին՝ ահազանգելով վերոնշյալ կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանի հնարավոր ձերբակալության մասին:
Հետագայում կառույցն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Կարո Փայլանը ձերբակալվածների թվում չէ:
Հայ Դատի գրասենյակը կուսակցության պատգամավորների ձերբակալությունները որակել է «հակաժողովրդավարական»: