Կարո Մուրադը IBO վարկածով դարձել է աշխարհի չեմպիոն

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի երեկոյի շրջանակներում կայացել է կիսածանր քաշային կարգում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադի (Կարապետ Մուրադյան) և ամերիկացի Թրևիս Ռիվեսի միջև մենամարտը։
Հայ բռնցքամարտիկը 12-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին եւ IBO վարկածով դարձել է աշխարհի չեմպիոն: