Կայացել է «Ստեղծագործում են թանգարանների աշխատողները» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը
Գլխավոր » Լրահոս » Կայացել է «Ստեղծագործում են թանգարանների աշխատողները» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը

Կայացել է «Ստեղծագործում են թանգարանների աշխատողները» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը

Օգոստոսի 8-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել «Ստեղծագործում են թանգարանների աշխատողները» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի հիմնադրման 15-ամյակին եւ ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի հիմնադրման 10-ամյակին:

Միջոցառմանը ներակ էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի եւ ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ արվեստասեր հասարակությունը:

«Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդեսն ինքնատիպ է եւ առանձնահատուկ»,- ողջունելով ներակներին նշել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի եւ Արցախի տասնյակ թանգարանների աշխատակիցների 70-ից ավել ամենաբազմազան նյութեր եւ արվեստի տարբեր բնագավառներ ներկայացնող ստեղծագործություններ. գեղանկար, գրաֆիկա, քանդակ, լուսանկար, դեկորատիվ-կիրառական արվեստ, պոեզիա, երաժշտություն եւ այլն:

Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի նախագահ Հռիփսիմե Պիկիչյանն իր խոսքում նշել է, որ թանգարանների աշխատողների սպասում են հանրության արձագանքին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության ու ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի աջակցությամբ:

Նշենք, որ ցուցահանդեսը բաց է մինչեւ օգոստոսի 25-ը:

1