Կայացել է ՀՕՄ-ի Արցախի միավորի տարեկան Ընդհանուր Ժողովը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կայացել է ՀՕՄ-ի Արցախի միավորի տարեկան Ընդհանուր Ժողովը

Կայացել է ՀՕՄ-ի Արցախի միավորի տարեկան Ընդհանուր Ժողովը

Ապրիլի 9-ին կայացել է Հայ Օգնության Միության Արցախի Մեկուսի Մասնաճյուղի վարչության տարեկան 14-րդ անդամակցական ժողովը: Ժողովին հրավիրված էր ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Կամո Բարսեղյանը, ով բարձր գնահատեց հօմ-ունիների ավանդն ու աջակցությունը համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ:

Մասնաճյուղի վարչությունը ներկայացրեց գործունեության հաշվետվությունը, որը ընդգրկում է վարչության 14-ամսյա գործունեության տարբեր ոլորտներ:

Կատարված աշխատանքներն ամփոփելուց հետո նախանշվեցին առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները:

Վարչությունը նոր անդամներ ընտրվեցին  Արմինե Հարությունյանը, Մելանյա Բալայանը,  Կարինե Պետրոսյանը և Գայանե Ղուլիյանցը: Վարչության ատենապետուհի ընտրվեց Ռուզաննա Աբրահամյանը:

17888854_10209925306102378_686302976_n

1