Կայացել է Արցախյան գինու չորրորդ փառատոնը

Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ Հադրութի շրջանի Տող գյուղի Մելիքական ապարանքներում կայացել է Արցախյան գինու չորրորդ փառատոնը։
Փառատոնին ներկայացված էին Արցախի և Հայաստանի լավագույն գործարանային գինիները, տնական գինիների և գյուղատնտեսական մթերքների մեծ տեսականի, արցախցի ձեռագործ վարպետների արվեստի գործեր: Միջոցառման ժամանցային մասում ընդգրկված էին երգ ու պար, աճուրդ, վիճակախաղ:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԱՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, գինեգործներ ԱՀ-ից և ՀՀ-ից, հյուրեր, զբոսաշրջիկներ: