Խարույկահանդես՝ երիտասարդների և պատանիների մասնակցությամբ
Մարտի 22-ին ՀՅ Դաշնակցության Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է խարույկահանդես: Այն նախաձեռնել են ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության «Ս. Թեհլիրյան» և «Բեկոր» խմբերը, մասնակցել են մոտ 60 ընկերներ՝ ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդներ և պատանիներ:
Միջոցառումն ընթացել է ուրախ ու անմիջական մթնոլորտում, ժամանցային խաղերի, ազգային երգուպարի ուղեկցությամբ: Կազմակերպել է նաև ազգային պարերի ուսուցման դասընթաց՝ նոր ընկերների համար: