Լևոն Արոնյանը գլխավորում է Սենթ Լուիսի մրցաշարային աղյուսակը

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է:
Միջազգային այս մրցաշարի արագ շախմատի վերջին տուրում Արոնյանը 52-րդ քայլին սևերով գերազանցեց Կուբան ներկայացնող Լենիեր Դոմինգեսին: Մինչ այդ Արոնյանն արագ շախմատի 7-րդ տուրում պարտության էր մատնել Սերգեյ Կարյակինին և ոչ-ոքի խաղացել Հիկարու Նակամուրայի հետ:
Այժմ Արոնյանն ունի 12 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Կայծակնային շախմատի մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 18-ին: