Լևոն Աղասյանը գերազանցելով ադրբեջանցի ու թուրք մարզիկներին դարձել է մրցաշարի հաղթող
Գլխավոր » Լրահոս » Լևոն Աղասյանը գերազանցելով ադրբեջանցի ու թուրք մարզիկներին դարձել է մրցաշարի հաղթող

Լևոն Աղասյանը գերազանցելով ադրբեջանցի ու թուրք մարզիկներին դարձել է մրցաշարի հաղթող

Ստամբուլում ընթանում է աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող եռացատկորդ Լևոն Աղասյանն իր կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է այս մրցաշարի չեմպիոն: Նա այս անգամ գրանցել է 16մ 71սմ արդյունք։

Աղասյանը գերազանցել է ադրբեջանցի Նազիմ Բաբաևին ու թուրք Չան Օզիպեկին, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Հայաստանի ներկայացուցիչներից մյուսը՝ Երվանդ Մկրտչյանը, 1500մ վազքում դարձել է բրոնզե մեդալակիր: Նա Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել 2-րդ տարին անընդմեջ։

1