ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ
Հոկտեմբերի 18-ին ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները հանդիպում ունեցան ԼՂՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի հետ:
Խմբակցության անդամները հիմնականում բարձրացրին բնակչության հետ հանդիպումների ժամանակ վերջիններիս հնչեցրած մտահոգություններն ու հարցերը, որոնք վերաբերում էին բնակարանային ապահովման, տարբեր սոցիալական ծրագրերից օգտվելու և այլ խնդիրների: Նախարարը տվեց համապատասխան պարզաբանումներ, ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքները նշված ոլորտներում:
Հիշեցնենք, որ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումները գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ պարբերական բնույթ են կրում: Մինչ այդ հանդիպում էր կայացել ԼՂՀ վարչապետի և Քաղաքաշինության նախարարի հետ: