Լիզբոն 5... Հավերժ փառք նրանց անմոռաց հիշատակին
Գլխավոր » Գաղափարական » Լիզբոն 5... Հավերժ փառք նրանց անմոռաց հիշատակին

Լիզբոն 5… Հավերժ փառք նրանց անմոռաց հիշատակին

Տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ և ես կապահովեմ ազգիս տեղը արևի տակ :

Գարեգին Նժդեհ

Յուրաքանչյուր ժողովրդի պատմության  բախտորոշ պահերին ծնվում են անհատներ, ովքեր իրենց ապրած կյանքով ու գործունեությամբ անջնջելի հետք են թողնում և ուղղեցույց դառնում` որպես  կորսվածի վերադարձ,  դեպի ինքության ճանապարհ:

 

Դեռևս 1919 թվականին  Հայ Հեղափոխական Դաշնակցությունը գաղտնի  որոշում է ընդունել իրագործել ՙՆեմեսիս՚՚ գործողությունը՝  հայոց եղեռնի ոճրագործների նկատմամբ դատավճիռը:Եվ ահա 1921 թվականին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանելով ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային  Նեմեսիսի սկիզբը դրեց:Այդ պայքարը շարունակվեց հետագայում, և չնայած Թեհլերյանը արդարացվեց ու համաշխարհային հանրության ուշադրությունը գրավեց, սակայն հայոց ցեղասպանությունը ճանաչում ու դատապարտում չունեցավ, միջազգային ատյանների դռների թակոցը անպատասխան մնաց և  իսկ արդարության աղաղակները չլսված:

 

ԵՎ ահա  հայ ժողովրդի նորօրյա զինյալ  պայքարը  վերսկսվեց 1960 ական թվականներին` ի պաշտպանություն հայ ժողովրդի իրավունքերի ճանաչման և արդարության վերականգնման,ասել է թե` հայ դատի իրագործման:

 

Այս վեհ գաղափարների իրագործման ավետողները Եղիշեյի ՙՉիմացիալ մահ մահ է,իմացյալ մահ անմահություն էՙՙ սուրբ պատգամը սրտներում  դարձան բեյրութահայ 20-22 տարեկան անձնազոհ երիտասարդներ Վաչե Տաղլեյանը, Սիմոն Յահլիյանը, Սեդրակ  Աճեմյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրճլեյանը: 1983 թվականի հուլիսի 27-ին նշանակետ ընտրեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղակայված  թուրքական դեսպանատունը:  Ներս մտնելու պահին նրանց վրա կրակ բացեց պորտուգալացի ոստիականը և առաջին զոհը դարձավ Սիմոնը, սակայն  պատասխան կրակ չբացեցին քանզի նրանց վրեժը թուրքերին էր ուղղված և որոշ ժամանակ անց ներկաների հետ` պայթեցվեց ամբողջ դեսպանատունը:

 

Նրանք բոլորը ծնված ու ապրած էին հայրենիքից հեռու, բայց հայրենիքի մասին տառապալից ու հերոսական պատմություններով սնված ու ֆիդայական հերոսական պայքարի դասերը սերտած, նրանք եիրտասարդ էին, լի հետաքրքություններով,որոնք սակայն պարուրված էին անձանազոհությամբ ու գաղափարական ավյունով: Համեստ էին, սակայն վեհանձն ու անզիվ, քաջարի ու տոկոն կամքով: Նրանց համար  հայրենիքն էր բացարձակ արժեքը, այն կորուսյալ հայրենիքը,  որ բախտ չունեցան տեսնել: Նրանք  Ծիծեռանկաբերդում  մեր նահատակների հոգիների հանգստության համար չաղոթեցին, Սարդարապատում չղողանջեցրին   զանգերը, Շուշիում հաղթական պար չպարեցին, բայց դարձան մեր նորագույն պատմության ռահվիրանները:

 

<<Լիզբոն 5>> գործողության մասին շատ է գրվել ու վերլուծվել տարբեր տեսանկյուններից և իրարամերժ գնահատականներ տրվել, այն կոչվելով ահաբեկչություն, արկածախնդրություն, չհաջողված գործողություն:Սակայն այսօր Արցախյան զինված ու հաղթանակած պայքարի բարձունքից  հետ նայելով միանգամայն պարզ է դառնում տղաների հերոսական գործողության արդիականությունը և զինյալ պայքարի ճշմարտացիությունը:Նրանք իրենց անձնազոհ արաքով ապացուցեցին, որ իրենց նպատակը ամենևին էլ ահաբեկչությունը չէ և ոչ էլ  թուրք սպանելը, այլ  իրենց ողջակիզելով՝  նվիրաբերելը հայոց արդարացի դատին: Նրանք իրենց արարքով հիշեցիրին համաշխարհային հանրությանը, որ հայոց ցեղասպանության բեռը նաև նրանց ուսերին է և միայն դրանից  հետո աշխարհի մի շարք երկրներ ու կառույցներ ճանաչեցին այն:Այդ հանդուգն սխրանքը ուղղված էր հայ քնած երիտասարդությանը, որոնք արդեն սփյուռքի երրորդ սերունդը լինելով,հեռացել էին հայկական արմատներից ու կարծես մոռացել էին մեր դատը և վերջապես այն ուղղված է մեր հայրենքում ապրող երիտասարդությանը, որոնք ազատագրված ու անկախ հայրենքի ժառանգորդը լինելով հանդերձ, դժվարությունների տակ կքած երկրի բեռին չդիմանալով հաճախ լքում են երկիրը, մինչդեռ Լիզբոնի քաջորդիները  անգամ այդ անկախ հայրենիքը չտեսած իրենց ողջակիզեցին ,հանուն մեր գոյի, մեր անկախ ու բարեկեցիք ապրելուն և մեզ թողեցին կյանքի ու պայքարի մարտադաշտը: Ահա այս հավերժության անհունությունից  պիտի հայ երիտասարդը քաղի իր գաղափարական դասերը:

Հավերժ փառք նրանց անմոռաց հիշատակին:

 

 

Շատ հպարտ եմ,որ հայ ծնած եմ,որովհետև հայ պիտի մեռնիմ:Շատ ուրախ եմ իմ գործողությամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապես որ կեանքե զատ ամեն ինչի կը նմանվի:Կապրինք ուրիշին տիրապետության տակ,ուրիշի խամախիկներն ենք:

Սիմոն Եահնեյան

.Ինչպես որ մեկը կըսե երգը ՙ::Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար:Այո մենք խենթեր ենք, բայց չակերտյալ խենթեր:Եկեք, միացեք մեզի:Կը հավատամ, որ կտիրանաք մեր հայրենիքին:

 

Սարգիս Աբրահամյան

Մենք ալ ազգ ենք, հին ազգ ենք և մեր իրավունքն է ուրիշ ազգերու պես ապրիլ մեր հողերոն վրա: Մենք ալ կուզենք տեսնել մեր ժողովուրդը խաղաղ, հանգիստ իր հայրենիքին մեջ և մտահոգ միայն իր հայրենիքով, ապագայ հայ սերունդը պատրաստելով:

 

Վաչե Տաղլեյան

Ես կուզեմ երիտասարդությանն ըսել, թե երբեք թող չտխրին, ինչքան ալ թուրքը զորավոր ըլլայ մեզմե ավելի նոր զենքով կամ նոր դիվանագիտությամբ: Մենք առաջինները չենք, որ կքալենք: Մեզմե առաջ շատեր քալած են և կը յուսամ, որ մեզմե ավելի լավերն ալ պիտի գան, մեզմէ ավելի գործեր պիտի ընեն:

 

Սեդրակ Աճեմյան

 

Կուզիմ, որ իմ ընկերներս, որոնք ինծի հետ մեծցած են, նույն միջավայրեն մեջ մեծցած են, նույն տեղերը յաճախած են, նույն գործերը ըրած են, համազուին այս մեկ կետեն և չըսեն ընտանիքը, կեանքը, ապագան: Առանց հայրենիքի, առանց մեր հողերուն ոչ ապագայ կա, ոչ կեանք  կայ, ոչ ընտանիք կըլլայ:

Արա Քըրճլեան:

 

 

Սիրանուշ Սարգսյան

 

1