Լիբանանը նոր նախագահ ունի. Գեներալ Աունը քրիստոնյա է
Քրիստոնյա քաղաքական գործիչ Միշել Աունը հաղթել է Լիբանանի նախագահի ընտրություններում` երկրի միապալատ խորհրդարանում: Աունը, որը քլխավորում է Ազատ հայրենասիրական շարժումը, ստացել է պատգամավորների մեծամասնության հավանությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Քվեարկությունը խորհրդարանում անցել է երկու փուլով. առաջին փուլում գեներալ Աունին չի հաջողվել հավաքել ձայների երկու երրորդը` 127 քվեից 86-ը: Նա հավաքել էր 83 քվե:
Լիբանանի բարձրագույն պետական պաշտոնը թափուր էր 2014-ի մայիսից: